Այսօր Երևանում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել տեղեկատվական ոլորտի խնդիրների շուրջ խորհրդատվություններ, որոնք հայկական կողմից վարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ ռուսաստանյան կողմից՝ ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Խորհրդատվությունների ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ։ Կողմերը անդրադարձան ԱԳՆ-երի տեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցերի, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ»,- հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությունը։
Խորհրդակցությունների օրակարգում են եղել նաև տեղեկատվական դաշտում խտրականության և այլատյացության քարոզչության պայքարին առնչվող հարցերը։